Այսօր կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նշանակել է ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարներ։
ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը (ԱԱԾ տնօրենի տեղակալ), իսկ ոստիկանապետի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ Արման Սարգսյանը (Ոստիկանության պետի առաջին տեղակալ)։
Վարչապետը նշեց, որ ֆորմալ առումով սպասում են նախագահի հրամանագրերին, և արդեն իսկ կարող են շնորհավորել պաշտոնյաներին։