Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» խաղաց «Ցրվենա Զվեզդայի» հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենի «Ալյանց-Արենայում» և ավարտվեց տանտերերի հաղթանակով (3:0):
Հանդիպման հաշիվը խաղի 34-րդ րոպեին բացեց «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը: 80-րդ րոպեին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց հաշիվը՝ ամրապնդելով մյունխենյան ակումբի առավելությունը։ Հաշիվը խոշոր դարձրեց Թոմաս Մյուլերը՝ գոլի հեղինակ դառնալով ավելացված ժամանակում:
Մյունխենի «Բավարիան» վաստակեց 3 միավոր և այժմ գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: «Ցրվենա Զվեզդան» (0) վերջին՝ 4-րդ տեղում է:
B խմբում են նաև «Տոտենհեմն» ու «Օլիմպիակոսը»:
https://www.youtube.com/watch?v=WyXaJzVxYQc

