fbpx
Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը համաձայնում է թալանել հայ ազգաբնակչությանը հանուն ռուս-թաթարական գործարանների. Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գազից, հոսանքից, հեռախոսից բացի՝ մենք Պուծինին վճարելու ենք նաև ավտոների համար. 2020թ․ հունվարի 1-ից մեքենա գնելու համար մենք պետք է ԵԱՏՄ-ին, այսինքն՝ Ռսաստանին, այսինքն՝ Պուծինին տուրք վճարենք, որը մայր գումարին ավելացնելու է 50-75%:

Այս թալանն ունի «իրավա-տնտեսական» արդարացում՝ «օգտագործած մեքենայի փոխարեն գնեք նորը»։ Թարգմանաբար՝ գնեք ռսական «Լադա» կամ ռսական գործարանում ու համապատասխան որակով հավաքած մեկ այլ մակնիշ։

Եվրոպական կամ ճապոնական նոր մեքենա միջին հայ ընտանիքը գնել ի վիճակի չէ, ուստի օգտագործված, բայց ամուր ու հուսալի «Մերսեդեսներն», «Օպելներն» ու «Նիսսանները» պետք է փոխարինվեն ռսական ինքներդ գիտեք՝ ինչով։

Ընդ որում՝ եթե սեփական վայ-ավտո արտադրող Ռսասատնի համար նման թալանը գոնե արդարացվում է սեփական «արտադրանքն» իր շուկայում սաղացնելու շահով, ապա ո՞րն է ՀՀ շահը, ես՝ չեմ հասկանում։

Փաստորեն, ՀՀ կառավարությունը համաձայնում է 100 օր անց թալանել հայ ազգաբնակչությանը հանուն ՎԱԶ-ԿԱՄԱԶ-ԿՌԱԶ ռուս-թաթարական գործարանների՝ Պուծինին հավելյալ վճարելով միլիոնավոր դոլարներ մեր գրպանից, բացի արդեն վճարվող կոմունալ ծախսերից՝ գազի, ջեռուցման, հոսանքի, հեռախոսի համար, որ նույնպես գնում են ոչ թե ՀՀ, այլ ռսական բյուջե»։

https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/2814124008621135

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ