Ռազմարդյունաբերական ցուցահանդեսի դեպքով վարչապետը ծառայողական քննություն է նշանակել

Ամենադիտվածներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձել է IDEX-2021 ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին Հայաստանի տաղավարում ցուցանմուշների բացակայության խնդրին։

Փաշինյանի խոսքով՝ մեր ցուցանմուշների Աբու Դաբի հասնելու ու մեր մասնակցության ձևաչափի վերաբերյալ խնդիրներ են առաջացել։

Նա ասաց, որ այդ կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակել, որով ի հայտ կբերվեն պատասխանատուները ու կկանչվեն պատասխանատվության, եթե պարզվի, որ պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են։

Ամենաթարմ