Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահների զորախումբը նշել է Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի տոնը։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից։
Արարողության ընթացքում նշվել է, որ տոնի առթիվ Ռուսաստանից 50 մետր երկարությամբ ու 5 մետր լայնությամբ դրոշ է բերվել։ Այն ցուցադրվել է, հնչել են ռազմահայրենասիրական երգեր ու անցկացվել է երթ։