fbpx
Հասարակություն

Նույնիսկ գյուղի մակարդակով մեկ սպանդանոց ունենալն է կասկածելի․ Նարեկ Այվազյան

Գյուղացիներ ջան, պետպաշտոնյաների հետ «բազար-բռնող», հետո հետները համաձայնվողների մեծ մասը սպանդանոց սարքելու ցանկություն ունեցող ժողովուրդ են՝ փող աշխատելու օղակի տեր են ուզում դառնալ։ Ամեն մեկին մի վստահեք ձեր փոխարեն հանդես գալը։ Իսկ սպանդանոցներն էլի նշանակում է կենտրոնացում։ Նույնիսկ գյուղի մակարդակով մեկ սպանդանոց ունենալն է կասկածելի. մթերման կենտրոնացում, ինչպես մնացած մթերքների պարագայում է։

Միշտ ոմանք ցանկանում են հավաքել իրենց ձեռքերում շուկան։ Դրա վառ օրինակը մեծածավալ գնորդներն են եղել՝ սուպերմարկետի տերերը, որոնք, վարչական լծակներով օժտված, իրենց վաճառքի կետեր են ներգրավել սպառողներին, իսկ դուք պարտադրված իրենց եք հանձնել։ Այլընտրանքը շատ փոքր է եղել կամ չի եղել։ Կհիշե՞ք Սպայկան, հա, հիմա էլ կա, բայց նախկինում, ըստ հավաստի աղբյուրների, Միքայել Մինասյանը՝ Սերժի փեսեն, մեծ բաժնեմաս ուներ մինչև 2018-ի իրադարձությունները ու դրա համար էլ մրգի ու բանջարեղենի մթերման կենտրոնացում էր տեղի։ Շուկայի խաղացողներին կեղտոտ ճանապարհներով դուրս էին մղում, ոնց որ դուրս մղեցին սուպերմարկետները, իրենց ամենաօրյա հաց վաստակող միջին ու փոքր խանութներին։

Հիմա, այս իշխանությունն անում է նախկինի հերթական որոշումը, և չնայած՝ չի կարողանա մաքսիմալ կենտրոնացնել մսամթերքի շուկան, բայց այնուամենայնիվ, որոշները կստանան լիցենզիաներ և կդառնան հերթական փող աշխատող օղակի տերեր։ Կարող եք համաձայնել դրա հետ, բայց ես վստահ չեմ, որ իրենք մեծ գումարներ չեն վաստակելու, իսկ ձեզ մնան գրոշներ, որից հետո արդեն կսկսի տեղի ունենալ ֆերմաների խոշորացում։

Մի որոշ ժամանակ անց, ձեզ ասելու են, որ կաթը պետք է հանձնեք կաթնամթերք արտադրողներին, քանի որ դուք սանիտարական պայմանները չեք բավարարում պանիր, թթվասեր, մածուն և այլն արտադրելիս։ Եվ այդպես շարունակ՝ ասելու են, որ պետք է միրգն ու բանջարեղենը հանձնեք գործարանին ու մուրաբա չփակեք, որովհետև սանիտարական պայման չունեք, փնթի ու կեղտոտ եք…

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3642453919099809

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ