Առողջ սննդի օգտագործումը, ակտիվ կենսակերպի պահպանումը և լավ սոցիալական կյանքը հիմնական միջոցներն են տարիքի հետ դեմենցիայի դեմ պայքարելու համար։
Ֆիզիկական և մտավոր գործունեությունը, ինչպիսիք են ֆիզիկական վարժությունները, ընտանիքի և ընկերների հետ շփումը, կարող են պոտենցիալ նվազեցնել թուլամտության վտանգը:
Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ակտիվորեն զբաղվում են ֆիզիկական վարժություններով, դեմենցիայի զարգացման ռիսկը 35% ով ցածր էր այն մարդկանց համեմատ, ովքեր չեն զբաղվում ակտիվ կենսակերպով։
Թխվածքաբլիթները, պաղպաղակները և չիպսերը պետք է հանել սննդակագից, չմշակված ամբողջ մթերքները կարող են օգնել դեմենցիայի դեմ պայքարում, ցույց է տվել բրիտանական բիոբանկի տվյալների նոր հետազոտությունը:
«Արդյունքները ցույց են տալիս, մշակված արտադրանքը ոչ միայն վնասակար է ուղեղի առողջության համար, այլեւ ձեր սննդակարգից նրանց հեռացումը կարող է բարելավել ճանաչողական ցուցանիշները ը նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը», – ասել է Նիոտիսը, որը չի մասնակցել հետազոտությանը:
Ուլտրա-վերամշակված մթերքները, որպես կանոն, պարունակում են մեծ քանակությամբ Ավելացված ճարպեր, աղեր և շաքար, իսկ սպիտակուցները և բջջանյութերը ցածր պարունակությամբ են:
«հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում վերամշակված սննդի քաշի 20%-ի փոխարինումը չմշակված նվազագույն սննդի համարժեք մասնաբաժիններով կապված է եղել դեմենցիայի զարգացման ռիսկի 34%-ի նվազման և անոթային դեմենցիայի ) ռիսկի 39% – ի նվազման հետ»,- գրել է հետազոտող Մաուրա Ուոքերը:
Հում և սառեցված բանջարեղեն, ամբողջական ձավարեղեն, լոբի, մրգեր, ընկույզ, միս, ծովամթերք, կանաչի, համեմունքներ, սխտոր, ձու և կաթ. Այս ամենը պետք է ընդգրկել սննդկարգում։