fbpx
Մշակույթ

Նվեր Երևանին. ցուցադրություն՝ ուշագրավ ցուցանմուշներով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հանքաշար» ՍՊ ընկերության միջև կնքված համագործակցության մասին հուշագրի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը իր հիմնադրման 100 ամյա հոբելյանի առթիվ պատրաստել է տարվա լավագույն նվերը քաղաքամայր Երևանին և երևանցիներին։

Ինչ նվերներ են ստացել և միմյանց տվել հայ անվանի գործիչները․ «Նվեր Երևանին» ցուցադրության մեջ ներկայացված են ուշագրավ ցուցանմուշներ՝ Թանգարանի ֆոնդերից։

«Նվեր Երևանին» ցուցադրության 10 ցուցափեղկերի վրա տեղադրված QR կոդերով այցելուները կարող են ներբեռնել ներկայացված ցուցանմուշների և դրանց տերերի մասին ամփոփ տեղեկատվական հոլովակներ՝ հայերեն և անգլերեն լեզուներով։

Ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա ս․թ․նոյեմբերի 26-ին ժամը 16։00-ին։ Հասցե՝ Հյուսիսային պողոտա 6/2 /ստորգետնյա հատված, Տաշիր Սթրիթ պատկերասրահ/։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ