Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Մարությանին վերաբերող նյութերը ստացել է

Հրապարակող՝

Պուտինը խոսել է ԽՍՀՄ փլուզման պատճառների մասին

Ամենադիտվածներ

«Շինարարության թույլտվություն տալու գործով նյութերն «անհետացել են» վերնագրով հրապարակումից հետո, որտեղ նշել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն տալու գործ ով նյութերն «անհետացել են», Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ Հայկ Մարությանին վերաբերող նյութերը քիչ առաջ հասել է։

Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն տալու գործով նյութերն «անհետացել են»։

Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ այդ գործով նյութերը ոստիկանությունից ուղարկվել է դատախազություն, որտեղից էլ՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեից վստահեցրել էին, որ այս գործով կոմիտեում նյութեր չկան։

Ամենաթարմ