ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առցանց ելույթի ավարտական հատվածում քննադատեց ԱՄՆ կառավարության կորոնավիրուսային համակարգի դեմ պայքարող պատասխանատուներին:
«Ավելին, այս համաճարակը լիովին հետ տարավ այն գաղափարի շուրջ եղած վարագույրները, որ պատասխանատու մարդկանցից շատերը գիտեն, թե ինչ են անում,- ասաց Օբաման,- նրանք նույնիսկ չեն էլ ձևացնում, որ այդ ոլորտի պատասխանատուներն են»։
Օբաման իր ելույթի ընթացքում կարևորեց նաև COVID-19-ի ազդեցությունը սևամորթ համայնքների վրա, որոնք վիրուսից ավելի զգալի անկումներ են ունեցել և մահացության դեպքերը ևս շատ ենեղել:
«Եկեք անկեղծ լինենք. Նման հիվանդությունը պարզապես ընդգծում է այն անհավասարությունները և այն լրացուցիչ ծանրաբեռնվածությունը, որոնց հետ պատմականորեն ստիպված են եղել սև համայնքները հարմարվել այս երկրում»,- նշել է Օբաման:
Այս մասին հայտնում է euronews.com կայքը։