ԱՄՆ նախագահական նախընտրական քարոզարշավի շրջանակում ԱՄՆ գործող և նախկին նախագահներ Դոնալդ Թրամփը և Բարաք Օբաման մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին:
Հայտնենք, որ Օբաման հանդես է գալիս Ջո Բայդենի օգտին:
Օբաման նշել է, որ Թրամփը մեղավոր է կորոնավիրուսային վարակին զոհ դարձած 170 հազար ամերիկացիների մահվան համար և որ Թրամփը չի ձգում այդ պաշտոնին և չի կարողանում կատարել իր աշխատանքը:
« Եվ այդ ձախողման հետևանքները շատ լուրջ են. 170 հազար ամերիկացիների մահ»,-նշել է Օբաման։
Թրամփը իր Twitter-ում պատասխանել է Օբամայի հայտարարություններին և մասնավորապես ասել է.
«Ես այստեղ եմ, որովհետև նախկինում այստեղ աշխատել են նախագահ Օբաման և Ջո Բայդենը։ Եթե նրանք լավ անեին իրենց աշխատանքը, ես այստեղ չէի լինի»,- ասել է Թրամփը։
Այս մասին տեեկանում ենք Reuters-ից։