«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի ամառային տրանսֆերային թիրախը «Արսենալ»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն է։ Այս մասին հաղորդում է El Desmarque-ը:
Գաբոնցի ֆուտբոլիստը անհավանական արդյունքներ է ցույց տալիս Դորտմունդի «Բորուսիայից» «Էմիրեյթս» տեղափոխվելուց հետո։ Նախորդ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկը» կիսել է «Լիվերպուլի» հարձակվողներ Մոհամեդ Սալահի և Սադիո Մանեի հետ:
Օբամեյանգի և «Արսենալ»-ի ղեկավարությունը համաձայնություն ունեն, որով ակումբից հեռանալու ցանկության դեպքում ակումբը պետք է քննարկի գնորդների տարբերակները։ Այս պահին քննարկման սեղանին «Ռեալ»-ի անունն է, որը ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Օբամեյանգը մասնակցել է Անգլիայի առաջնության 11 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ: