«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։
«Միայն ժողովուրդը կարող է որոշել, թե ով պետք է լինի իշխանություն, և ժողովուրդը ժեխ չի:
Ժողովրդի մեծամասնության կարծիքը օբեկտիվ բացահայտելու 3 ձև կա՝
1. Ժողովրդավարական ընտրություններ,
2. Ժողովրդավարական հանրաքվե կամ ստորագրահավաք,
3. Համաժողովրդական շարժում:
Այս պահին չկա ստորագրահավաք, չկա հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքներ (բացի 2018 թվականի ընտրություններից) և չկա ցույց, որին կմասնակցեր ժողովրդի գոնե 0,5 տոկոսը: Սա է իրականությունը՝ անկախ մեր ցանկությունից:
Եվ հենց նշված 3 ցուցանիշները հասկանալու համար է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2015 թվականից իրականացնում ընտրությունների ու հանրաքվեների դիտորդություն, իսկ 2018 թվականի հունվարից հաշվարկում է ցույցերի մասնակիցների թիվը ու ներկայացնում հանրությանը:
Հ.Գ. Իսկ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե «ով էլիտա չի՝ նա ժեխ է»՝ պարզապես թքում են ժողովրդի դեմքին: Ժողովուրդը կարող է սխալվել, բայց ժողովուրդը ժեխ չի ու ժողովուրդը, թեկուզ սխալվելով, պետք է որոշի, թե ով է լինելու իշխանություն»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/danioanis/posts/10222905215675963