fbpx
Աշխարհ

Օդեսայում զբոսաշրջիկներին արգելել են լողալ ջրիմուռների պատճառով

Մասնագետները խորհուրդ են տալիս չլողալ Սև ծովում` Օդեսայի հարակից հատվածներում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Օդեսայի լողափերում անոմալ շատ ջրիմուռներ են հայտնվել: Ջրում նման քանակությամբ ջրիմուռների առկայությունը կարող է հանգեցնել վնասական նյութերի և միկրոկենսաբանական օրգանիզմների առկայության:

Ջրիմուռների առատությունից ջուրը ստացել է կանաչ գույն:

Օդեսայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը կարծում է, որ այս ամենը կարող է կապված լինել հունիսի 8-ին և 9-ին տեղացած հորդառատ անձրևների հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ