Facebook-ի վարչությունը մտադիր է ներկայացնել գործառույթ, որի միջոցով օգտատերերը կկարողանան պարզել, թե իրենց մասին ինչ տեղեկություն է ստացվում սոցցանցում այլ ինտերնետ-ռեսուրսներից, ինչպես նաև հեռացնել այդ տվյալները: Այս մասին ասված է հայտարարության մեջ, որը հրաարակվել է Facebook-ի պաշտոնական բլոգում:
Սոցցանցի աշխատակիցները մտադիր են դիտման համար բացել բաժին, որտեղ կբերվի հավելվածների և կայքերի ցանկը, որոնք տվյալներ են հավաքում օգտատերերի մասին և դրանք հաղորդում Facebook-ին:
Հիշյալ տվյալները սոցցանցում կիրառում են գովազդային հայտարարությունների՝ տիրոջ համար առավել համապատասխան գրանցումների ընտրության համար: Օգտատերերը կկարողանան ոչ միայն աչքի անցկացնել իրենց վերաբերող տեղեկությունները, որոնք ստացվել են Facebook-ում, այլև սոցցանցից հեռացնել այդ տեղեկավությունը կամ արգելափակել դրա հետագա ստացումը:
Սոցցանցի վարչությունում նշել են, որ գործառույթը մատչելի կդառնա նախ Իռլանդիայի, Հարավային Կորեայի և Իսպանիայի բնակիչների համար: Ինչով է պայմանավորված այս ընտրությունը, չի ճշտվում: Հետագա ամիսների ընթացքում գործառույթը կտրամադրեն նաև այլ երկրների օգտատերերին:

