Թուրքահայ գործարար Արման Բըչաքչին (Բիչախչյան) ու թուրք հեռուստատեսային և թատրոնի հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենը ամուսնացել են։
Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում։ Մինչ ամուսնությունը նրանք հանդիպել են 4 տարի։
Ըստ աղբյուրի՝ Բըչաքչին բիզնեսով է զբաղվում թանկարժեք զարդերի ոլորտում։ Նրա հայրը հոգևորական Տեր Զավեն Բիչախչյանն է:
