fbpx
Սպորտ

Օլիմպիական խաղերի ջահի բոցավառման արարողությունը կանցնի առանց հանդիսականների

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիայում ջահի բոցավառման և փոխանցավազքի արարողությունը կորոնավիրուսի տարածման պատճառով տեղի կունենա առանց հանդիսականի:

Միջոցառումը նախատեսված է մարտի 12-ին: Նախնական տեղեկություններով ՄՕԿ – ը և «Տոկիո – 2020» կազմկոմիտեն կհավատարմագրեն շուրջ 100 մարդ: Արարողությունը փակ կլինի նաև լրագրողների համար:

Փոխանցավազքի ամբողջ երթուղում համապատասխան մարմինները պետք է խստիվ հետևեն առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգներին:

Ավելի վաղ հայտարարվել է, որ այդ միջոցառումը կանցկացվի այնպես, ինչպես նախատեսվում է: Սակայն կձեռնարկվեն որոշ նախազգուշական միջոցներ:

«Օլիմպիական խաղեր – 2020 –ը» պետք է մեկնարկի հուլիսի 24 –ին և ավարտվի օգոստոսի 9-ին:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ