Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը այս տարի անցկացվելու են առանց երկրպագուների: Այսպիսի որոշում է կայացվել կորոնավիրուսի համավարակի իրավիճակի վատթարացման պատճառով:
«Վերջնական որոշում ենք կայացրել, որ Տոկիոյի խաղերում երկրպագուների մուտքը փակ կլինի»,- շեշտել է Տոկիո-2020-ի կազմակերպիչ Տամայո Մարուկավան:
Կազմակերպիչները ներողություն են խնդրել բոլոր նրանցից, ովքեր տոմսեր էին գնել:
Հայտնի է, որ երեկ Տոկիոյում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 920 նոր դեպք:
