fbpx
Հասարակություն

Երևան-Մեղրի ճանապարհին Opel-ը կողաշրջվել է ու բռնկվել

Այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 07։09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Մարմարաշենի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Խ․ Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, այնուհետև ավտոմեքենան բռնկվել է:

Նշվում է նաև, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 07:49-ին: Ավտոմեքենան այրվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ