Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Օպելն» ու «ՈւԱԶ»-ը․ կա 1 զոհ ու 6 վիրավոր

Ամենադիտվածներ

Հուլիսի 10-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 14-րդ կմ-ին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈւԱԶ ՊԱՏՐԻՈՏ» ավտոմեքենայի․ վերջինս կողաշրջվել է։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ «ՈւԱԶ»-ի 27-ամյա ուղևոր Գրիգոր Հարությունյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը միջադեպի առթիվ քննություն է իրականացնում։

Ամենաթարմ