fbpx
Ժամանց

Օպերային թանտրոնում կլինի նոր ներկայացում

Իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» ներկայացումը կհամալրի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը:

«Եվրոպայի բոլոր օպերային թատրոններում այս ստեղծագործությունը մեծ պահանջարկ ունի, հետևաբար այն շատ թատրոններում է բեմադրվում: Հայաստանում «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»-ը ներկայացվելու է առաջին անգամ», -մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախագծի երաժշտական ղեկավար և դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանը, որը վերջերս է Գերմանիայից ժամանել Հայաստան:

Դիրիժորը անդրադառնալով օպերայի սյուժեին` նշում է, որ այն պատմում է Ֆրանսիայի թագավոր Կառլ տասներորդի թագադրման մասին:  Բեմադրությունը հագեցած է կատակերգական պատկերներով: Ներկայացման մեջ ներառված  է 18 մենակատար, երգչախումբ, նվագախումբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ