fbpx
Աշխարհ

Օքլենդում լեգալացրել են հալյուցինածին սնկերը

Օքլենդի քաղաքային խորհուրդը (Կալիֆոռնիայի նահանգ) երեքշաբթի քվեարկել է հալյուցինածին սնկերի ապաքրեականացման օգտին, որոնք հայտնի են նաև որպես «կախարդական սնկեր»։ Դա ԱՄՆ երկրորդ քաղաքն է, որն ընդունել է նման որոշում: Այս մասին գրում է Americaru-ն։

Մայիսի 8-ին Դենվեր քաղաքը Կոլորադո նահանգում պատմական քայլ կատարեց՝ կանաչ լույս վառելով հալյուցինածին սնկերի առջև։

Քաղաքային խորհրդի որոշումը կստիպի իրավապահ մարմիններին դադարեցնել հետաքննությունը և առանձին անձանց դատական հետապնդումներն այն թմրանյութերի օգտագործման կամ պահման համար, որոնք ստացվել են կակտուսներից և, ավելի հաճախ՝ սնկերից, որոնք պարունակում են հոգեմետ նյութ՝ պսիլոցիբին։

Այս որոշման պաշտպանները պնդում են, որ բնական թմրանյութերը, ինչպիսին են սնկերն ու կակտուսները, հարյուրավոր տարիներ տարբեր կերպ օգտագործվել են տարբեր մշակույթներում՝ ոգեհմայության սեանսներից մինչև պայքար հոգեկան խանգարումների դեմ, ներառյալ հետտրավմատիկ սթրեսի ախտանիշը։

Բացի դրանից՝ պաշտպանները կարծում են, որ նորամուծությունն իրավապահ մարմիններին ժամանակ կազատի ավելի առաջնահերթ խնդիրների լուծման համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ