fbpx
Զինված Ուժեր

Օրենքի նոր նախագիծ՝ զինծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝

27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/1051606461971150?__cft__[0]=AZXDZzsLiUpCOsbPxBQg28EQBA4LYntrL0cV6k-7mTh_LtiQYMb3HTJ4ITHRQkKQFf4VYsIGnwzwQ1mB0_VtQXIeEDPqgawcm7FqbTodd-wfumwMN7AnZxWeCvxXSmaTbfFBV5bp6Xib7GLY8h8OIsgt0bQvLkzQcxicAzn2rP-MjQ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ