fbpx
Իրավական

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանի թիկնապահի քրեական գործը դատարանում է

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանի («Պզո») թիկնապահ Նվեր Մուրադյանի քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական-տեղեկատվական համակարգից։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքիի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Նվեր Մուրադյանը 2019թ․ օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, այնուհետև՝ Երևան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմացի հատվածում,ապա նաև շենքի ներսում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գրծադրելով և իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական կարգի խախտումը խափանող այլ անձանց դիմադրություն ցույց տալով։

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին։

Նվեր Մուրադյանի համար որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ