fbpx
Իրավական

ՀՀ–ում կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ

ՀՀ–ում կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Նախաքննության ընթացքում Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 30 բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայնտաբերվել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, այսպես կոչված որպես «գրեֆ» գումար և տարբեր տեսակի ապրանքներ հավաքագրելու մասին ցուցակներ:

Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի, ազգային անվտանգության ծառայության, դաախազության և ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են այդ խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «օրենքով գող» «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ն ղեկավարել է իր ստղեծած՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը։ Նա հանձնարարություններ է տվել խմբի անդամներին, մասնավորապես, Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն և Վ.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր ՔԿՀ–ների դատապարտյալների համար, այսպես ասած, «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1․500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար»,– ասված է հաղորդագրությունում։

«Էրո Տոմսկիի» ցուցումով՝ Ա.Ն.-ն դրանք բաժանել է ՔԿՀ–ներում, հավաքագրված գումարից էլ ուղարկել է 350.000 ՀՀ դրամը:

Քննությամբ պարզվել է նաև, որ, Ա.Ն.-ն 2022 թվականի ապրիլի 28-ից սկսած, Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչների շրջանում կազմակերպել է կանխիկ գումարների, ծխախոտի, սուրճի և թեյի հավաքագրման գործընթաց, ինչն ուղարկվել է տարբեր ՔԿՀ–ներ:

Նախաքննության ընթացքում Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 30 բնակարանում կատարված խուզարկությունների արդյունքում հայնտաբերվել են մոտ 30 տարբեր տրամաչափի փամփուշտ, այսպես կոչված՝ որպես «գրեֆ» գումար և տարբեր տեսակի ապրանքներ հավաքագրելու մասին ցուցակներ:

Բացի այդ, Ա.Ն.-ին և Կ.Ղ-ին տարբեր քաղաքացիներ դիմել են գումարի վերադարձի, վիճաբանություն հարթելու և այլ խնդրանքներով։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 3 անդամի ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը և ներգրավելը) նախատեսված հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ