fbpx
Սպորտ

Օուենը հայտնել է, որ Կապելոն կործանել է իր կարիերան և ողջ անգլիական ֆուտբոլը

Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը կարծիք է հայտնել, որ Ֆաբիո Կապելոյի նշանակումը հավաքականի ղեկին մեծ վնաս է հասցրել ինչպես իր կարիերային, այնպես էլ անգլիական ֆուտբոլին:

«Երբ Կապելոն հավաքեց հավաքականի առաջին կազմը, մենք անմիջապես զգացինք, որ իտալացին շատ խիստ էր, հատկապես երբ գործը վերաբերում էր սննդին, ինչպես նաև չէր կարողանում անգլերեն խոսել։ Բոլորս ուղղակի իրար դեմքի էինք նայում՝ ասելով «Ինչպե՞ս է այս մարդը մեզ ինչ-որ բան ասելու»:

Հետ նայելով՝ ես գաղափար չունեմ, թե ինչն է ստիպել ֆուտբոլային ասոցիացիային նշանակել մեկին, ով չի կարողանում անգլերեն խոսել: Ես պահեստայինների նստարանին հայտնվեցի։

Խաղի ավարտից 10-15 րոպե առաջ մենք 0-1 հաշվով պարտվում էինք, և նա ինձ դաշտ դուրս բերեց։ Այդ օրվա իմ մշտական հիշողությունը խաղից հետո մամուլի առաջ հայտնվելն է։ Այդ ժամանակ իմ՝ պահեստայիններին նստելը թեժ պատմություն էր դարձել: Մամուլը ամեն տեղ ինձ հարցնում էր, թե արդյո՞ք մարզիչը բացատրել է իր որոշումը, և եթե այո, ապա ինչ է ասել։ Ակնհայտ է, որ պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ թերթերի վերնագրերը բավականին կոշտ էին մարզչի համար: Եվ, գուցե, ոչ իզուր. Կապելլոն այլևս ինձ չկանչեց հավաքական:

Նա ոչ միայն առանց որևէ բացատրության ընդհատեց իմ միջազգային կարիերան, այլ նաև դարձավ Անգլիայի ամենաքիչ արդյունավետություն ունեցող մարզիչներից մեկը պատմության ընթացքում: Իմ կարծիքով՝ Ֆաբիո Կապելոն աղետալի վնաս է հասցրել ինչպես իմ կարիերային, այնպես էլ ընդհանրապես անգլիական ֆուտբոլին և դրա համար շռայլ պարգև է ստացել»,-գրել է Օուենն իր Reboot գրքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ