fbpx
Առողջապահություն

Ըստ հոգեբանների՝ ո՞վ է ավելի շատ հակված վատ լուրեր հայտնել

Քարնեգի-Մելոն համալսարանի (ԱՄՆ) եւ Իտալիայի Բոկոնի համալսարանի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ տղամարդիկ այնքան էլ հակված չեն բացասական լուրեր հայտնել՝ կանանց համեմատ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Experimental Social Psychology (JESP) գիտական ամսագրում։

Գենդերային տարբերություններն ուսումնասիրելու համար մասնագետները երեք տարբեր փորձեր են կատարել ավելի քան 1 000 մարդու մասնակցությամբ։ Առաջին հետազոտությունում մարդիկ տեղեկացրել են այն դեպքերի մասին, երբ իրենք զգացել են, որ չեն կարող դիմադրել ուրիշներին տեղեկությունը բացահայտելու ցանկությանը, իսկ հետո նշել են, թե արդյոք իսկապես հայտնել են այդ տեղեկությունը։

Չնայած տղամարդիկ եւ կանայք դրական լուրով «կիսվելու» ցանկության միանման քանակություն են հայտնել, տղամարդիկ շատ ավելի հազվադեպ են տեղեկացրել բացասական տեղեկությունը հայտնելու ցանկության մասին (օրինակ՝ ավելի բարձր պաշտոն ստանալու անկարողության մասին)։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ կանայք տեղեկացրել են, որ ավելի շատ են բավարարվել լուրը կիսելու իրենց ունակությամբ, այն դեպքում, երբ տղամարդկանց մեծ մասը ավելի հակված է եղել թաքցնել տեղեկությունն իր մտքերի եւ զգացմունքների մասին, անգամ երբ ավելի լավ կլիներ «կիսվել» ուրիշների հետ։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ սեռը մնում է տարբերության կարեւոր գիծ, երբ բանը հասնում է բացասական տեղեկությունը հայտնելու ցանկությանն ու հակվածությանը։ Տղամարդիկ կարող են ինչպես տարբեր առավելություններ ստանալ, այնպես էլ ավելի խոցելի լինել տեղեկատվության փոխանակման հետեւանքների հանդեպ՝ կանանց համեմատ»,- նշել է հետազոտտության համահեղինակ, վարքագիտության պրոֆեսոր Իրեն Սկոպելիտին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ