fbpx
Ժամանց

Victoria’s Secret-ի առաջին հայ մոդելը ամուսնացել է

«Victoria’s Secret» ապրանքանիշի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է իր ընտրյալի` Գաբրիել Ռոզենի հետ։

Նա ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել հարսանեկան արարողությունից։

Ռուբինան հարսանեկան զգեստի դիզայներներին շնորհակալություն է հայտնել իր երազանքների հագուստը կարելու համար։

Մոդելի ընտրյալը Նյու Յորքից է, ազգությամբ` հրեա։ Ռուբինան նաև ընտանիքի անդամների՝ հոր, մոր և եղբոր հետ նկարներ է հրապարակել։

Ռուբինան պահանջված թոփ մոդել է և առաջին հայը, որ մասնակցել է «Victoria’s Secret»-ի ցուցադրություններին։ Նրա լուսանկարները հայտնվել են մի շարք հեղինակավոր ամսագրերի շապիկներին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ