Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել, հայտնելով, թե ով է վիրավորվել ադրբեջանական կողմի կրակոցներից Խրամորթում։
- Ադրբեջանը հոգեբանական ճնշում է գործադրել Խրամորթի բնակիչների վրա․ եղել են կրակոցներ, կիրառվել է ականանետ, կա վիրավոր․ ՄԻՊ
- Խնուշինակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊԲ
«Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է լարվածության պահպանումը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթի հատվածում, կիրառել է ականանետ, որի հետևանքով համայնքի տարածքում վիրավորում է ստացել նույն համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը:
Դեպքի հետ կապված իրավապահ մարմինների կողմից կատարվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ», – ասված է տարածված հաղորդագրության մեջ: