fbpx
Խորհրդարան

Ասել եմ, որ Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, նորից եմ ասում․ Սասուն Միքայելյան

Այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, վերահաստատելով նախկինում արված իր արտահայտությունը, ևս մեկ անգամ կրկնեց․ «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իմ ընկերն է»:

«Ասել եմ, որ Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, նորից եմ ասում, որովհետև ես գայլային օրենքներով չեմ շարժվում, գայլերի մեջ, եթե մեկից արյուն է դուրս գալիս, բոլորը խեղդում են նրան», – ասաց Միքայելյանը:

Նա նաև հավելեց, որ նույնն ասել է նաև Դավիթ Սանասարյանի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ