fbpx
Հասարակություն

2020 թվականին Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռիմա Դեմիրճյանին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի բակում՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հուշարձանի մոտ ոճրագործության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի այրի Ռիմա Դեմիրճյանին հայտնեց, որ 2020 թվականին Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի:

Ռիմա Դեմիրճյանն էլ լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ Հոկտեմբերի 27-ի դատաիրավական նոր զարգացումներից առանձնապես ակնկալիքներ չունի, բայց միշտ էլ հույս կա:

«Պետք է կամ բացահայտվի կամ ամեն ինչ անեն և հետո ասեն` ժողովուրդ, չի բացահայտվում, բայց համոզիչ լինեն», – հավելեց նա։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ