«Աթլետիկոն» մտադիր է նոր հարձակվողի ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կապված Անտուան Գրիզմանի հեռանալու հետ:
Մադրիդյան ակումը երկու ֆուտբոլիստի է դիտարկում որպես Գրիզմանին փոխարինող:
Գլխավոր նպատակը հանդիսանում է Պաուլո Դիբալան, որն ընթացիկ մրցաշրջանում կորցրել է իր տեղը «Յուվենտուսի» մեկնարկային կազմում:
Այլընտրանքային տարբերակ է հանդիսանում Մաուրո Իկարդին «Ինտերից», որը ևս խնդիրներ ունի իր ներկայիս թիմում:
Այս մասին հայտնում է Football Espana-ն: