Հայտնի է, թե ովքեր են հավակնում դառնալ Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը։
Նրանց անունները հրապարակել է UEFA-ն։
Այսպիսով՝ լավագույնի տիտղոսին հավակնում են 4 խաղացողներ՝ Անտուան Գրիզմանը՝ «Աթլետիկոյից», Ջոնաթան Իկոնեն՝ «Լիլից», Առնո Գրյունևելդը՝ «Վիլյառեալից» և Կիլիան Մբապեն՝ ՊՍԺ-ից։
Ամենից շատ տպավորում է Մբապեի արդյունքը, որը դարձել է դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ։

