fbpx
Սպորտ

Ովքեր կարող են փոխարինել Կեյլոր Նավասին՝ ըստ Marca-ի

Կեյլոր Նավասը մոտ է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն: «Արքայական» ակումբը նոր դարպասապահ է փնտրում։

Նպատակը այն է, որ այնպիսի մեկն ընտրվի, որը ուրախ կլինի «Ռեալի» երկրորդ դարպասապահը լինել։

Ըստ MARCA-ի՝ այս պարագայում «Արքայական» ակումբի համար հնարավոր տարբերակներ կարող են լինել 4 դարպասապահներ։

1. Պեպե Ռեինա (36)

Ռեինան մինչ այս հիանալի կարիերա է ունեցել, իսկ այժմ «Միլանի» երկրորդ դարպասապահն է։ Ստացվում է, որ նրա մոտ չկա թիմի երկրորդ դարպասապահը լինելու խնդիրը։

2. Վիլի Կաբալյերո (37)

Կաբալյերոն նույնպես ներկա պահին համարվում է պահեստային դարպասապահ։ Նա հանդես է գալիս լոնդոնյան «Չելսիի» կազմում, և հիմնական կազմում տեղը զիջել է Կեպա Արիսաբալագային։

3. Մաարտեն Ստեկելենբուրգ (36)

Երբ 2010 թվականին Հոլանդիայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ, Ստեկելենբուրգը այդ թիմի կազմում էր, իսկ այժմ նա «Էվերթոնի» երրորդ դարպասապահն է։ .Նա խաղացել է մի քանի առաջնություններում, բայց երբևէ հանդես չի եկել իսպանական ակումբում։

4. Դիեգո Բենալիո (35)

«Մոնակոյի» շվեյցարացի դարպասապահը 4-րդ տարբերակն է։ Նա ունի Եվրոպայում խաղալու փորձ և լիովին համապատասխանում է «Ռեալի» պահանջներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ