Ամերիկացի ռոք-երաժիշտ և Black Sabbath խմբի ֆրոնտմեն Օզզի Օսբորնին հոսպիտալացրել են գրիպից հետո սկսված բարդացումների պատճառով: Այդ մասին Twitter-ում հայտնել Է նրա կինը՝ Շերոն Օսբորնը:
«Նրա բժիշկները գտնում են, որ սա լավագույն միջոցն Է հնարավորինս արագ ապաքինվելու համար: Շնորհակալ եմ բոլորին հոգատարության և աջակցության համար», – գրել Է երաժշտի կինը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Օզզի Օսբորնը հետաձգել Է եվրոպական շրջագայության առաջին չորս համերգները թոքաբորբի զարգացման սպառնալիքի պատճառով: Արտիստը պետք Է ելույթ ունենար Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Իտալիայում և Իսպանիայում:
Օզզի Օսբորնը Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկն Է, որն ազդել Է ռոք-երաժշտության այնպիսի ժանրերի ձևավորման վրա, ինչպիսիք են՝ հարդ-ռոքը և հևի-մետալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
As some of you may have heard, Ozzy was admitted to hospital following some complications from the flu. His doctors feel this is the best way to get him on a quicker road to recovery. Thanks to everyone for their concern and love.
— Sharon Osbourne (@MrsSOsbourne) February 6, 2019