fbpx
Սպորտ
18:20 17/02/2020

Օզիլի գոլին նախորդել է 35 փոխանցում, որը լավագույն արդյունքն է ԱՊԼ-ի այս մրցաշրջանում

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի «Արսենալ» – «Նյուքասլ» (4-0) հանդիպման ընթացքում երկար դադարից հետո գոլի հեղինակ դարձավ Մեզութ Օզիլը։

Այս գոլը առանձնահատուկ էր ոչ միայն ֆուտբոլիստի համար, այլ նաև «Արսենալի»։ Բանն այն է, որ գոլին նախորդել է 35 փոխանցում, իսկ դրան մասնակցել են լոնդոնյան ակումբի բոլոր ֆուտբոլիստները։

Տվյալ արդյունքը լավագույնն է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում՝ գոլից առաջ փոխանցումների քանակի առումով։ Սա 10 փոխանցումով ավելի է, քան նախորդ լավագույն արդյունքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ