Azat.tv-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գնաճի ու արժույթի թեմայով իշխանությունից պահանջում եմ, որպեսզի բաց հանրային լսումներ անցկացնի խորհրդարանում բիզնեսմենների ու հասարակական կազմակերպությունների հետ, լսի ու կատարի նրանց արդարամիտ պահանջները, որոնք առաջ են քաշում մասնագետները, որոնք օրհասական են Հայաստանի տնտեսության և ՀՀ քաղաքացու համար:
Պահանջիս միացողներ, եթե կան համեցեք: Հատկապես, ակտիվ կերպով կարող են միանալ ապրանք արտահանողները, ՏՏ ոլորտի մասնագետները և այն շուկաների բիզնեսները, որոնք տուժում են առաջին անհրաժեշտության ապրանքների ահռելի գնաճից և դոլարի ու եվրոյի արժեզրկումից, ինչը չեն զսպում գործիքներին տիրապետողները:
Ուրեմն, ԿԲ ղեկավարը վերջերս հայտնեց, որ մտադրություն չունեն դրամի գինը նվազեցնելու և ապրանք արտահանողներին, ՏՏ և այլ ոլորտի բիզնեսներին «մաղթեց» լինեն ավելի ճկուն և ստեղծագործ, որպեսզի մրցունակությունը բարձր լինի իրենց եզակիության հաշվին:
Սա կոչվում է դեմագոգիա: ԿԲ-ի ղեկավարը ադեկվատ է իր մասնագիտության մեջ ու կարծես՝ լավ տիրապետում է, սակայն Կառավարության վարվող քաղաքականությանը զուգընթաց ինքը պարտավորված է խոսել ու վարել դեմագոգի քաղաքականությունը: Քանի որ «կրեատիվ» լինելը ժողովրդական է, եզակիությունն է շեշտում, բայց որ թարգմանենք ասածը, դուրս է գալիս, որ ձեր ծառայությունների ու ապրանքների գները բարձրացրեք 2-3 տասնյակ տոկոսով և հույս չդնեք մեր օգնության վրա:
Իսկ ինչու՞մն է բանը: Բանը նրանում է, որ Հայաստանը և ցանկացած այլ երկիր, արտահանումը խթանելով, հզորացնելով և եթե հնարավոր է՝ ներմուծման հետ բալանսի բերելով կամ ավելի լավ՝ առաջ անցնելով, կերտում է իր տնտեսական հզորությունները, անկախությունը և ինքնիշխանությունը: Իսկ մեր կառավարությունը, ինչպես նախորդ բոլոր կառավարությունները, ակամայից հասկացել են մի պարզ բան, որ փողը իրենց մնում է ներմուծման ժամանակ, և միշտ դարձել ու դրանից հետո դառնում են խոշոր բիզնեսների համար խամաճիկ:
Այսօր մեր կառավարությունը, նախկինների պես խամաճիկ է դարձել բանկերի և խոշոր ներմուծողների համար: Սա արտացոլվում է նրաց վարած քաղաքականությամբ և հենց նախաճգնաժամային փուլում է, որ դա ակնհայտ է երևում:
Ներսի ծառայությունները, արտահանողները, կամ այլ կերպ ասած Հայաստան փող բերողները կամ տեղում գեներացնողները ճզմվում են դոլարի, եվրոյի արժեզրկումից, որը ոչ միայն չի կոմպենսացվում էժան ապրանքների ու ծառայությունների շուկայով, այլև ներմուծողների ու բանկերի ձեռամբ խեղդվում են գնաճով:
Այսպիսվ ԿԲ ղեկավարը դրամ տպելու և զանգվածը ավելացնելու փոխարեն, որը կարող է հանդիսանալ ասենք 10-15% զսպող գործիք, մյուս գրատեսչությունների հետ միասին, որոնք ապրանքների գների վրա իրենց ազդեցություններով 10-15% կարող են նվազեցնել, շուկան կբերեն բալանսի:
Բայց, չէ՛, խոշորները պետք է ավելի խոշորանան:
Այսինքն 20-30%, իսկ ապրանքատեսակներ կան 3-5 անգամ ավել եկամտաբերություն են ապահովում նրանց, մեկ բառով ասած՝ գերշահույթ: Հերն էլ անիծած մյուս բիզնեսների, թող «կրեատիվ» լինեն: Իրական ռեժիմում եզակիությունը արդեն ստեղծված ու գործող բիզնեսի պարագայում կարող է կարևոր, բայց ոչ առաջնային գործոն լինել, այ իսկ գնառաջարկը՝ չի կարող կարևորագույն չլինել:
Այնպես որ գործող իշխանությունը դեռ չի ցուցաբերել իր պատրաստակամությունը կանգնելու ժողովրդի կողքին, ոչ էլ արտահանման, տտ ոլորտի և գնաճից ու արտարժույթի արժեզրկումից տուժվողների կողքին, քանի դեռ ժողովդրական պահը չի հասունացվել:
Ժողովուրդ, սա դեմագոգների պրիմիտիվ գործիքն է, որը պետք է աշխատեցնել հանրային բարիք ստեղծելու նպատակով, քանզի նրանք այլ կերպ չեն պատկերացնում, և մեզ էլ այլ հնարավորությու չեն թողել: Այնպես որ պահանջում եմ հանրային լսումներ հնարավորինս լայն շրջանակների մասնագետների համար կազմակերպել Խորհրդարանում, որպեսզի օլիգոպոլիաները լսեն, որ մենք գիտենք, թե իրենք ինչ են անում, և դադրեցնեն գերշահույթների գեներացումը՝ ժողովրդի հարստահարումը:
Մի բան էլ ավելացնեմ՝ մեկ տարբերակ էլ են մշակում, որով փակելու են թիրախային խմբում հայտնված որոշ բիզնեսների բերանը՝ սուբսիդավորման միջոցով: Բայց վստահ եմ, որ սա բերան փակել է լինելու, և որոշները հաստատ կփակեն իրենց բերանը, բայց ոչ լուծում: Սա լուծումը չի լինելու, քանզի չի օժանդակելու նաև ՀՀ քաղաքացուն գնաճից չտուժելու հարցում:
Միացեք և տարածեք խորհրդարանում բաց հանրային լսումների պահանջին, որպեսզի իրական լուծումները հնչեցվեն, իսկ անհրաժեշտությն դեպքում պարտադրվեն»: