Արցախ

Ցուցարարները Արցախի իշխանություններից պահանջում են ներկայացնել բանակցությունների ընթացքը

Արցախում իրականացվել է ցույց, որի պահանջը եղել է այն, եթե Արցախի իշխանությունները դուրս չեն գալիս և չեն ներկայացնում բանակցությունների ընթացքը, իրենք շարունակելու են պահանջել կառավարության որոշ անդամների հրաժարականները։

Ըստ Արթուր Օսիպյանի, ոչ մի արձագանք չի եղել, ուրեմն հրաժարականները մնում են ուժի մեջ (Վիտալի Բալասանյան, Հայկ Խանումյան, Արտակ Բեգլարյան)։

«Իրենք այն մարդիկ են, ովքեր ընդառաջել են, որ այս հաձնումը շուտ լինի»,- ասել է Արթուր Օսիպյանը։

Ցուցարարները Արցախի իշխանություններին մեղադրում են թշնամու հետ առևտրական կապ ունենալու մեջ, որը վնաս է մեր ժողովրդին և պետության շահերին։

«Ունենք այն իշխանությունները, ովքեր խառնաշփոթ են ստեղծել Արցախի ժաղովրդի համար և ոչ մի բացատրություն մինչ այսօր։ Մեր ապագայի մասին է խոսքը գնում, բաց եղեք հասարակության հետ»,- ընդգծել է Օսիպյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ