«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը վստահ է, որ ամառային տրանսֆերների ընթացքում աշխարհում տարածված համաճարակի պատճառով ոչ մի ակումբ չի կարողանա գնել Նեյմարին։
Փարիզյան ակումբը հավաստիացած է, որ հաջորդ մրցաշրջանի համար կկարողանա Նեյմարին պահել իր թիմում։
Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Պարի Սեն Ժերմեն» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից»։
Աղբյուրը՝ Mundo Deportivo․