Զինված Ուժեր

Այսօրինակ կայքերն այնքան են բարոյազրկվել, որ պախարակում են անմնացորդ կռված զինվորին․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Նախօրեին մի քանի կայքերում հոդված հայտնվեց այն մասին, թե իբր իմ որդին պատերազմի ընթացքում եղել է իր հրամանատարի վարորդը և չի մասնակցել ռազմական գործողություններին: Փաստորեն այսօրինակ կայքերն այնքան են բարոյազրկվել, որ համարձակվում են պախարակել պատերազմի օրերին անմնացորդ կռված զինվորին:

Նկարներում իմ որդի Վազգեն Անդրանիկի Քոչարյանն է (առաջին նկարում ձախից երրորդը, իսկ երկրորդում՝ աջ կողմից վերևում կանգնածը), որի հրանոթը մինչև վերջին րոպեն կրակել է հակառակորդի ուղղությամբ:

Ցավով եմ նշում, որ կորուստներ ունենք նաև նկարների տղաներից:

Բոլորս միասին պետք է բուժենք մեր վերքերը՝ առաջին հերթին մերժելով այն բոլոր տխրահռչակ «լրատվականներին», որոնք իրենց թշվառ հեղինակությունը բարձրացնելու համար փորձում են պղծել մեր զինվորների պատիվը:

Փա՛ռք մեր զինվորներին,
Փա՛ռք բոլոր զոհվածներին,
Փա՛ռք Հայոց բանակին»:

https://www.facebook.com/andranik.kocharyan.33/posts/3580936181964129?__cft__%5B0%5D=AZUkz2ChgFNDAMgAbn4fOv1_kDNAHa3Y0iQQLpylFXDhONv4Wxj1bSzY3EkrTVm9CzGz8PL3IqMvk7XUwqC-OB-mwOtrazQ9rXk669uTpva0CX-4nq_nkFOsaQika8JXb8A&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ