fbpx
Աշխարհ

Պակիստանում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ

Պակիստանում երեք ամիս շարունակ չդադարող անձրևների պատճառով ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան հազար մարդ։ Այս մասին հայտնում է Ազգային աղետների կառավարման վարչությունը ամենօրյա զեկույցում։

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում զոհվել է 119 մարդ, ևս 71-ը՝ վիրավորվել։ Ընդհանուր առմամբ, անձրևների հետևանքով զոհվել է 1033 մարդ, տուժել՝ 1527 մարդ, ջրհեղեղը վնաս է հասցրել ավելի քան 33 միլիոն մարդու։

Ազգային վարչակազմը նշել է, որ ջրհեղեղը վնասել է 3451,5 կիլոմետր ճանապարհ, փլուզվել է 149 կամուրջ, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 949,8 հազար տուն։ Ինչպես նաև գետերի վարարումների և հորդառատ անձրևների հետևանքով սատկել է ավելի քան 719,5 հազար գլուխ անասուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ