fbpx
Աշխարհ

Պակիստանում երկու սպա դատապարտվել է մահապատժի լրտեսության պատճառով

Պակիստանյան բանակը գեներալին դատապարտել է ցմահ բանտարկության լրտեսության պատճառով։ Եվս երկու սպա դատապարտվել է մահապատժի նույն գործով: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Դռնփակ դատավարությունից հետո բանակի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան հավանություն է տվել դատավճիռներին, որոնք կայացվել են երեքի հանդեպ «լրտեսության և արտասահմանյան գործակալություններին գաղտնի տեղեկության արտահոսքի գործով՝ ի վնաս ազգային անվտանգության»։

Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Ջավեդ Իքբալը դատապարտվել է ցմահ բանտարկության։ Բրիգադի պաշտոնաթող հրամանատար Ռաջա Ռիզվանը դատապարտվել է մահապատժի Վասիմ Աքրամի հետ միասին, որը քաղաքացիական բժիշկ է և աշխատում էր զինվորական կազմակերպությունում։

Պակիստանյան բանակն իր օրենքներն ու դատարաններն ունի, իսկ զինծառայողներին, որոնք մեղադրվում են հանցանքների մեջ, միշտ դատում են դռնփակ։ Որոշումները կարող են վիճարկվել կամ վերանայվել միայն ռազմական ընթացակարգերին համապատասխան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ