Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանով փակվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Աչաջրի ծննդատունը:
«Ավելի վաղ Առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը իր Facebook-ի էջում գրել է.
Սիրելի տավուշցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել,որ այսօր 31/07/2020 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը(Աչաջրի ծննդատունը)։Ելնելով տրված հրամանից ,որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում:
Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի,սակայն ապարդյուն………….. »,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/photo.php?fbid=1036781383444673&set=a.433990193723798&type=3