Pantone-ը դեղձագույնը պաշտոնապես անվանել է որպես 2024 թվականի տարվա գույն (PANTONE 13-1023 Peach Fuzz): Մամուլի հաղորդագրության մեջ գունային ապրանքանիշը նկարագրել է ընտրված երանգը որպես «թավշյա, նուրբ դեղձ, որի ներառական ոգին հարստացնում է միտքը, մարմինը և հոգին»:
Pantone գունային ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Էյզմանը ասում է, որ «դեղձի փափուկ երանգը, գտնվում է վարդագույնի և նարնջագույնի միջև» և ստեղծում է «հանգստության մթնոլորտ»: