Զինված Ուժեր

Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին

Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության առարկայի քննությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նրանք աչքի էին ընկել նախորդ՝ ֆիզիկական և կրակային պատրաստության քննությունների ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ