Աշխարհ

Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրող է զոհվել

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաստատել է Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների մահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով լրագրողների պաշտպանության կոմիտեն :

Զոհվածների թվում 50-ը պաղեստինցիներ են եղել, 3 լիբանանցիներ, հայտնել է լրագրողների պաշտպանության կոմիտեն՝ ընդգծելով, որ 19 լրագրող էլ կալանքի տակ է:

Կոմիտեն ակտիվորեն հետաքննում է բազմաթիվ չհաստատված հաղորդումներն այն մասին, որ լրագրողները բռնության կամ սպառնալիքների են բախվել՝ ընդգծելով նրանց քաղաքացիական կարգավիճակը հակամարտությունների ժամանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ