Այսօր՝ փետրվար 16-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Ֆրեդերիկ Կամպոսին (նստավայրը` Թբիլիսի):
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
- 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն առաջին նիստն է գումարել
- Սուրեն Պապիկյանն այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցերում Ֆրանսիայի ղեկավարության ցուցաբերած աջակցության համար:
Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
