fbpx
Աշխարհ

Սերգեյ Փարաջանովի անվան փողոց է բացվել Թբիլիսիում

Կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց է բացվել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների և խորհրդանշանների հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է Առաջին ալիքը:

Նշվել է, որ Սերգեյ Փարաջանովի անունով Է կոչվել Կոտե Մեսխիի ոլորանը:

«Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր թբիլիսցի, մեր երիտասարդությունը, ապագա սերունդը հիշի հանճարեղ նկարչին, որը մեծացել է մեր մայրաքաղաքում»,- ասել է Թբիլիսիի Սակրեբուլոյի ներկայացուցիչը՝ Մտածմինդայի շրջանից պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ