Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կամերունում պարենային գլոբալ անվտանգության հարցով հանդիպման ժամանակ ասել է, որ պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան ուկրաինական հակամարտությունը:
«Վեց, տասներկու, տասնութ ամիս հետո պատերազմի հետևանքները չեն անհետանա։ Անհրաժեշտ է շարունակել բնակչությանը որակյալ արտադրանք մատակարարել և զարգացնել կայուն գյուղատնտեսությունը։