fbpx
Հասարակություն

Պարենային շտապ օգնություն ծրագիրը 1 ամսում 800-ից ավելի ընտանիքների ապահովել է պարենով

Մամուլի հաղորդագրություն
Գյումրի, 29.04.2020թ

Ս/թ ապրիլի 30-ին ժամը 14։00-ին «Պարենային շտապ օգնություն» ծրագրի պատասխանատուները խորհրդանշական 1000-րդ ընտանիքին կհանձնեն պարենային մթերքներով լի զամբյուղ։ Ընդամենը 1 ամիս առաջ մեկնարկած ծրագիրն արդեն հասցրել է պարենով ապահովել 800-ից ավելի ընտանիքների, ստանալ 3000 և ավելի դիմում-հայտեր ու աջակցություն՝ տարբեր անհատներից ու կազմակերպություններից։ Մինչ ընտանիքին այցելելը նախաձեռնող թիմի անդամները ծրագրի համար նախատեսված պահեստում (Ալեք Մանուկյան 4, 7-րդ հիմնական դպրոց) հանդես կգան հանրային հաշվետվությամբ՝ ներկայացնելով ստացած դրամական ու պարենային աջակցությունները, կամփոփեն աշխատանքներն ու կխոսեն առաջիկա անելիքներից։

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կիրառվող սահմանափակումները, այն լրագրողները, ովքեր հնարավորություն չեն ունենա ներկա գտնվել ասուլիսին կարող են հետևել «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» Facebook-ի  ուղիղ եթերին, իսկ հարցերը նախապես գրել ծրագրի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանին կամ ասուլիսի ընթացքում` ուղիղ եթերի մեկնաբանություններում:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ